Topsale.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում (ՀՀ օրենսգրքի համաձայն):
Խնդրում ենք ծանոթանալ վերադարձի պայմաններին և կանոններին։
Վերադարձման պրոցեսը բաղկացած է հետևյալ 3 քայլերից։ Հարկավոր է՝
1. Տեղեկացնել վերադարձի կամ փոխանակման համար դիմելով մեր էլեկտրոնային հասցեյին ([email protected]), սոցիալական ցանցերի էջերին (https://www.facebook.com/Topsale.am/, https://www.instagram.com/topsale.am/)
2. Ներկայացնել ապրանքը ընկերության գրասենյակ. Կոտայքի մարզ, գ․ Առինջ, Ա․ Մնացականյան 22. Ապրանքը պետք է ունենա նախնական տեսք, չլինի օգտագործված, լվացված կամ վնասված, առկա լինեն ապրանքային նշաններն ու պիտակները։
3. Ներկայացնել ձեռքբերման ՀԴՄ կտրոնը (օնլայն վճարման դեպքում էլ. ծանուցման տպագիր օրինակը) և անդորրագիրը (որը տրվում է ապրանքի առաքման ժամանակ)
4. Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
5. Ետ ստանալ գումարը
Վերադարձի պայմանները տարբեր են` կախված վերադարձի պատճառներից
ա) Եթե Դուք ուղղակի ցանկանում եք վերադարձնել ապրանքը Ապրանքը ուղղակի ցանկությամբ վերադարձնելու դեպքում, տուփը չպետք է լինի վնասված կամ բացված: Դուք չեք կարող վերադարձնել ապրանքը, եթե այն օգտագործվել է կամ վնասվել է առաքումը Ձեզ հանձնելուց հետո: Եթե նշված պայմաններից ոչ մեկը խախտված չէ, ապա Դուք կարող եք ետ վերադարձնել ապրանքը պատվերի ձևակերպման պահից սկսած 7 օրերի ընթացքում: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բացել առաքանին առաքչի ներկայությամբ:
բ) Եթե ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը կամ վնասված է Նկարագրության հետ որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում, խնդրում ենք զանգահարել սպասարկման կենտրոն +374 95717444 հեռախոսահամարով և ներկայացնել խնդիրը: Ցանկության դեպքում Դուք կարող եք խնդրել մեր աշխատակիցներին փոխանակել ապրանքը նույն մոդելի այլ ապրանքի հետ:
Եթե այնուամենայնիվ ցանկանում եք վերադարձնել այն, Դուք կարող եք վերադարձնել Ձեր ապրանքը պատվերի գրանցումից հետո 14 օրերի ընթացքում:
Վերադարձի հայցի ձևակերպումից հետո գումարը կփոխանցվի Ձեզ առձեռն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ապրանքը վերադարձնելիս, առաքման համար գանձվող գումարը ետ չի վերադարձվում: